Ուսանող-դասախոս ֆուտզալային հանդիպումն ավարտվեց հօգուտ ուսանողների

Դիտումների քանակ՝ 1532

Երիտասարդական տոների առիթով Ուսանողական խորհրդի կազմակերպած «Ուսանող-դասախոս» մարզական խաղերի շրջանակում այսօր կայացավ ֆուտզալի հանդիպում: Խաղը մարզադահլիճ էր բերել բազմաթիվ երկրպագուների: Լարված պայքարն ավարտվեց 7:4 հաշվով՝ հօգուտ ուսանողների: Դասախոսական թիմում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, դեղակալ Վարդան Վլասյանը, ֆիզդաստիրակաության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը և ուիշներ:

Խաղը մարզադահլիճ էր բերել ՀՊՏՀ ֆուտբոլասերներին:

Այսպիսով եզրափակվեցին երեկ մեկնարկած «Ուսանող-դասախոս» մարզական խաղերը: Հիշեցնենք, որ երեկ կայացած վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնություններում նույնպես հաղթել էին ուսանողները:

Առջևում երիտասարդական տոներին նվիրված նոր միջոցառումներ են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին