Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի տարեդարձն է

04.01.2022
Դիտումների քանակ՝ 683

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանի ծննդյան օրվա առթիվ ցանկանում ենք շնորհավորական խոսք հղել մեր հարգարժան ղեկավարին և հավաստիացնել, որ բարձր ենք գնահատում ու արժևորում նրա գործունեությունը՝ կառավարչական հմտությունները, մասնագիտական և մարդկային որակները, ստեղծարար ոգին:

Հարգելի՛ Դիանա Գալոյան, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն և երկարակեցություն, անսահման եռանդ, որ շարունակեք նույն ջանասիրությամբ ու մեծագույն նվիրումով զարգացնել մեր համալսարանը, Ձեր ավանդը ներդնել հայրենական կրթության և գիտության զարգացման գործում:

Հ․Գ․ Հիշարժան դրվագներ` ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վերջին 1 տարվա գործունեությունից