ՀՊՏՀ դասախոսն ու հետազոտողը՝ վերապատրաստման միջազգային շաբաթի մասնակից
«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Վարշավայի տնտեսագիտական համալսարան է այցելել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, վիճակագրության ամբիոնի դասախոս, տ․գ․թ. Անի Խաչատրյանը։
Ծրագրի շրջանակում, 12 երկրների ներկայացուցիչների հետ, Անի Խաչատրյանը մասնակցել է վարչական աշխատողների վերապատրաստման միջազգային շաբաթին։ Հյուրընկալող համալսարանի վարչական աշխատողների կողմից ներկայացվել է դասախոսություն «Խելացի միջազգայնացում։ Ինչպե՞ս միջազգայնանալ ավելի խելացի» թեմայով, որի շրջանակում քննարկվել են համալսարանների արդյունավետ միջազգայնացմանը նպաստող ժամանակակից տեխնոլոգիաները։ Վերապատրաստման մասնակիցները հանդիպել են նաև Լեհաստանի ակադեմիական փոխանակման ծրագրերի ազգային գործակալության աշխատակիցների հետ, ներկայացվել են համալսարանների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև Վարշավայի տնտեսագիտական համալսարանի ներառական ծրագրերին, քննարկվել են հիշյալ համալսարանի և մասնակից երկրների համալսարանների համագործակցության զարգացման հնարավորությունները։
Վերապատրաստման շրջանակներում կազմակերպվել է այց Լեհաստանի Կրակով քաղաք։