ՀՊՏՀ-ում տեղի է ունեցել T-GREEN ծրագրի կառավարման հանդիպումը

29.05.2024
Դիտումների քանակ՝ 491

2024 թվականի մայիսի 24-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ծրագրի ՀՊՏՀ կառավարման հանդիպումը։

Ներկայացվեցին «Կրթություն հանուն կայուն զարգացման ազգային փաստաթղթերի մշակում» աշխատանքային 2-րդ փաթեթի և «Կրեդիտների փոխճանաչման և կրկնակի/համատեղ աստիճանաշնորհման ինստիտուցիոնալ փաստաթղթերի և գործիքակազմի մշակում» 3-րդ աշխատանքային փաթեթի արդյունքներն ու դրա շրջանակում ծագած խնդիրները։

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Կանաչ մագիստրոսական ծրագրերի մշակում և ուսումնական ծրագրերի վերապրոֆիլավորում և փորձարկում» 4-րդ աշխատանքային փաթեթի կառավարումը, որի պատասխանատուն ՀՊՏՀ-ն է: Բացի դրանից, քննարկվեցին 4-րդ աշխատանքային փաթեթի հաղորդակցման և հաշվետվողականության ընթացակարգերը:

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարակված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները, և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար: