ՀՊՏՀ-ն ուսման վարձի զեղչ կտրամադրի ավելի քան 900 ուսանողի

08.04.2024
Դիտումների քանակ՝ 1408

2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտորատի ապրիլի 8-ի նիստի որոշման համաձայն` փոխհատուցման (զեղչի) իրավունք է ստացել ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 874 ուսանող, ինչպես նաև՝ 46 ուսանող Գյումրու մասնաճյուղից, 9՝ Եղեգնաձորի։

Ինչպես մանրամասնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից, 82 ուսանողների, որոնց կարգավիճակը ներառված չէ ՀՊՏՀ ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում, հատկացվել է ֆինանսական օգնություն։

Զեղչի իրավունք ստացած ուսանողների անվանացանկին կարող եք ծանոթանալ դեկանատներին կից ցուցատախտակներից։