Էրազմուսյան այց ՀՊՏՀ

23.07.2024
Դիտումների քանակ՝ 158

Հուլիսի 15-19 «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր համալսարանում էին գտնվում Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի (Հունաստան) դասախոսներ Ֆլորա Կոկկինակին և Դիոնիսիս Սկարմեասը։

Հյուրերը հանդիպումներ են ունեցել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ։ «Ամբերդ»-ում նրանց հյուրընկալել է կենտրոնի ավագ հետազոտող Աննա Փախլյանը, ով հունիս ամսին այցելել էր վերոնշյալ համալսարան։

Հանդիպումների ընթացքում ՀՊՏՀ աշխատակիցներն ու հյուրերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նախանշել նոր համատեղ անելիքներ։