Նորություններ

Առցանց է «Ամբերդ» մատենաշարի 70-րդ թողարկումը

17.05.2024 Ամբերդ

«Ամբերդ» մատենաշարի նոր հետազոտությունը՝ «Տնտեսական աճի և պետության եկամտային քաղաքականության միջև փոխադարձ կապի գնահատումը ՀՀ-ում», հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ Հետազոտության հեղինակներն են Հայկ Բեջանյանը (հետազոտական խմբի ղեկավար), Էդգար Աղաբեկյանը, Սուրեն Լևոնյանը, Հակոբ Թարփոշյանը, Կարեն Սարոյանը,...

«ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները»․ աշխատաժողով ՀՊՏՀ-ում

15.05.2024

ՀՊՏՀ բակում կայացած Աշխատանքի տոնավաճառից հետո համալսարանում կայացավ «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝...

ՀՊՏՀ դասախոսներն այցելել են Միշկոլցի համալսարան

15.05.2024

«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 6-10-ը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Տիգրան Միքայելյանը և մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Նարեկ Կարապետյանն այցելել են Միշկոլցի համալսարան (Հունգարիա)։ Մեր դասախոսները արդյունավետ հանդիպումներ են ունեցել Միշկոլցի...

ՀՊՏՀ-ում աշխատանքի տոնավաճառը համախմբել էր ավելի քան 70 գործատուների և հազարավոր աշխատանք փնտրողների

15.05.2024

Մայիսի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում պետական գերատեսչությունների, տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 70 գործատուներ և հարյուրավոր աշխատանք փնտրողներ հանդիպեցին Աշխատանքի տոնավաճառի շրջանակներում։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը,...

Լույս է տեսել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համահեղինակությամբ միջազգային զեկույց

14.05.2024 Ամբերդ

Հրապարակվել է «ԵԱՏՄ առևտրի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների գնահատում. 2024» ամենամյա միջազգային զեկույցը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 14-ին ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (Национальный исследовательский университет «Высшая школа экономики» (НИУ...

ՀՊՏՀ ՈՒԳԸ 42-րդ նստաշրջանն ամփոփվեց

13.05.2024

Մայիսի 10-ին, հանդիսավոր միջոցառման շրջանակում, ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը հանձնեց «ՀՀ տնտեսության զարգացման արդի հնարավորությունները» խորագրով ՈՒԳԸ 42-րդ նստաշրջանի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հավաստագրերը։ Միջոցառմանը ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ»...

Ընդունելության հայտագրման 1-ին փուլի ավարտին ՀՊՏՀ-ն ունի 1918 դիմորդ

10.05.2024

ՀՊՏՀ առկա բակալավրիատի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունների, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը այսօր՝ մայիսի 10-ին, ավարտվել է։ Գործընթացի արդյունքներով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի 1918 դիմորդ, ինչը 15%-ով գերազանցում է 2023-2024 ուսումնական...

ՀՊՏՀ-ում ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը

08.05.2024

Ապրիլի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ Այս օրերին, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առջև ավարտական աշխատանքներ են պաշտպանում առկա բակալավրիատի ուսանողները։ Մեր տեսախցիկը գործընթացին հետևել է հաշվապահական հաշվառման...

Ավարտվեց ՀՊՏՀ «Ուսանողական գարուն–2024»-ը

08.05.2024

Մայիսի 7-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում գալահամերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց ավանդական դարձած «Ուսանողական գարուն–2024» ներբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ փառատոնը։ Հարյուրավոր ուսանողների համախմբող գունեղ ու գրավիչ այս միջոցառման շրջանակներում շուրջ երկու ամիս համալսարանի...

ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը՝ երկու խոշոր մարզական միջոցառման հաղթող

06.05.2024

Հայ-ռուսական համալսարանի կողմից ապրիլի 19-ին կազմակերպված «Ունիվերսիադիա–2024» միջբուհական մարզամշակութային միջոցառմանը ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը գրավել է առաջին հորիզոնականը։ Ապրիլի 27-ին և 28-ին մեր հավաքականը չեմպիոն է դարձել նաև Հայաստանի ուսանողական մարզական 25-րդ խաղերում։ Այսօր՝ մայիսի 6-ին,...