Կհանձնվեն 1,5 տարի տևողությամբ առկա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմները

28.03.2022
Դիտումների քանակ՝ 1520

Մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում իրենց դիպլոմները կարող են ստանալ 1,5 տարի տևողությամբ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի շրջանավարտները: Ըստ կից ներկայացված ժամանակացույցի՝ մագիստրոսները անձը հաստատող փաստաթղթով պետք է ներկայանան ՀՊՏՀ ուսումնական բաժին:

Դիպլոմների տրման ժամանակացույցը՝ այստեղ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ուսումնական բաժնից

Սիրելի´ մագիստրոսներ, ձեր օրը կարող եք հիշարժան դարձնել՝ լուսանկարվելով մագիստրոսական տոնական համազգեստով, որը կարող եք ձեռք բերել՝ դիմելով ՀՊՏՀ կարիերայի կենտրոն: