Բանախոսություն ՀՊՏՀ-ում՝ «Խարդախությունները բիզնեսում» թեմայով
24.03.2022
Դիտումների քանակ՝ 690
Բացառապես ՀՊՏՀ ուսանողների համար «Խարդախությունները բիզնեսում» թեմայով մեր համալսարանում կբանախոսի PwC Արմենիայի աուդիտի բաժնի մենեջեր Հասմիկ Շահնազարյանը: Կքննարկվեն բիզնեսում խարդախությունների տեսական դրույթները, ինչպես նաև կներկայացվեն խարդախությունների մասին ուշագրավ պատմական փաստեր՝ 20-րդ դարից մինչև մեր օրերը։
Հանդիպման ավարտին կներկայացվեն նաև PwC Արմենիայի գործունեությունը և ՀՊՏՀ ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։
Հասմիկ Շահնազարյանը կբանախոսի մարտի 28-ին՝ ժամը 11։00-12։00-ն, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի թիվ 42 լսարանում։