ՈւԳԸ 41-րդ նստաշրջանին ընդառաջ
Սիրելի´ ուսանողներ, հիշեցնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈւԳԸ 41-րդ՝ «ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների պայմաններում» խորագրով նստաշրջանին մասնակցելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թ․ հունվարի 30-ը։
Ձեր ուշադրությանն եք ներկայացնում հայտարարության լրամշակված տեքստը։
Համահամալսարանական փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները կստանան դրամական պարգևներ՝
1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ
Լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Երիտասարդ գիտնական» պարբերականում, հետազոտական հմտություններով աչքի ընկած ուսանողները հնարավորություն կստանան համագործակցելու համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ, այդ թվում՝ հրապարակելու հոդվածներ «Ամբերդ» տեղեկագրում և մասնակցելու հետազոտական թեմաների մրցույթներին:
Հոդվածները տպագիր և էլեկտրոնային տարբերակներով անհրաժեշտ է ներկայացնել ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատուներին՝
- Սրբուհի Իսրայելյան, տ.գ.թ., դասախոս (ֆինանսական ֆակուլտետ)
- Գայանե Ավագյան, տ.գ.թ., դոցենտ (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ)
- Գագիկ Բադադյան, ասիստենտ (կառավարման ֆակուլտետ)
- Մարիա Սահակյան, տ.գ.թ., դոցենտ (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ)
- Անուշ Շիրինյան, տ.գ.թ., դոցենտ (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ)
- Նարինե Միրզոյան, տ.գ.թ., դոցենտ (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ)
Հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ՈւԳԸ ուսանողական կազմի անդամներին՝
- Լիլի Վարդանյան (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
- Անահիտ Մաթևոսյան (կառավարման ֆակուլտետի նախագահի տեղակալ)
- Անի Ավագյան (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
- Գոհար Հարությունովա (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
- Անուշիկ Օհանյան (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
- Մեսրոպ Հայրապետյան (ֆինանսական ֆակուլտետի նախագահի օգնական)
Հոդվածներին ներկայացվող բովանդակային պահանջները.
Հոդվածը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից.
- համառոտագիր (մինչև 100 բառ),
- հիմնաբառեր (4-6 բառ),
- ներածություն,
- գրականության ակնարկ,
- հետազոտության մեթոդաբանություն,
- վերլուծություն, հետազոտության արդյունքներ և քննարկում,
- եզրակացություն,
- օգտագործված գրականության ցանկ,
- հավելվածներ (եթե առկա են)։
Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջները.
- հոդվածը ներկայացվում է հայերեն,
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով),
- հոդվածի վերջում նշվում են հեղինակի տվյալները (ֆակուլտետը, ամբիոնը, կուրսը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- տեքստի լուսանցքները՝ վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 12,
- միջտողային հեռավորությունը՝ 1.5,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, միջտողային հեռավորությունը՝ 1.0, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- hոդվածի ծավալը՝ մինչև 2500 բառ (7-10 էջ)։