5-ամսյա կրթաթոշակային ծրագիր՝ Տարտուի համալսարանում (Էստոնիա) սովորելու համար

30.04.2019
Դիտումների քանակ՝ 1141

Տարտուի համալսարանը (Էստոնիա) հայտարարում է մրցույթ՝ տնտեսական գիտությունների թեկնածուների և դոկտորների համար՝ մասնակցելու 5-ամսյա կրթաթոշակային ծրագրի (12.08.2019-12.01.2020): Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ գիտնականներին զարգացնել իրենց վերլուծական ու հետազոտական հմտությունները և ստեղծել միջազգային կապեր:

Կրթաթոշակը տրամադրվում է Բաց հասարակությունների հիմնադրամների եվրասիական ծրագրի կողմից: Այն նախատեսված է ճամփորդական, վիզայի, առողջության ապահովագրության, կեցության ծախսերը փոխհատուցելու համար: Մասնավորապես՝ տնտեսական գիտությունների թեկնածուներին տրամադրվելու է ամսական 1200, իսկ դոկտորներին՝ 1500 եվրոյի չափով կրթաթոշակ: Հետաքրքրված անձինք ծրագրի մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը մինչև մայիսի 9-ը ժամը 23:59-ը պետք է ուղարկեն Տարտուի համալսարանի eurasiafellows@ut.ee էլ.փոստին:

Բոլոր դիմորդները կծանուցվեն ընտրության արդյունքների մասին մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո՝ 3 շաբաթվա ընթացքում:

Հարցերի դեպքում կարող եք ուղղել դրանք Տարտուի համալսարանի eurasiafellows@ut.ee էլ.փոստին: