Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրերի շուրջ տեղի կունենա տեղեկատվական հանդիպում

30.04.2019
Դիտումների քանակ՝ 1126

Մայիսի 6-ին, ժամը 18:00-ին In Art Studio-ում կկայանա Fulbright ծրագրի մասին տեղեկատվական միջոցառում, որին կարող են մասնակցել ծրագրով հետաքրքրված անձինք:

Ուսանողնական ծրագրի պրեզենտացիան կներկայացնեն 2017 թվական Ֆուլբրայթ-Հովնանյան կրթաթոշակակիր Լուսինե Ղուշչյանը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Անահիտ Խաչատրյանը։  Մուտքն ազատ է:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է կրթական փոխանակման երկու ծրագրեր՝ 2020-2021 ուսումնական տարում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար՝ Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ-Հովնանյան: Այս ծրագրերը նախատեսված են բոլոր այն ուսանողների համար, ովքեր ՀՀ քաղաքացի են և մշտական բնակիչ, ունեն բակալավրի աստիճան, վարժ տիրապետում են անգլերենին (անցկացվելու են TOEFL և GRE քննություններ): Ֆուլբրայթ ուսանողական ծրագիրն աջակցում է ուսումնառությանը միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիալական գիտությունների, լրագրության, իրավաբանական, կրթական, ամերիկյան հետազոտությունների, քաղաքագիտության, բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության ոլորտներում, իսկ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը` գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև ձեռներեցության ոլորտներում: Ընտրված մասնակիցներն իրենց ուսումնառությունն ԱՄՆ-ում կսկսեն 2020թ.-ին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 24-ն է: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ դեսպանատան կայք՝ https://www.usa.am/cms/announcements.php, իսկ հարցեր ունենալու դեպքում՝ գրեք YerevanFulbright@state.gov հասցեով:

Տեղեկատվությունը տրամադրել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը: