Հայտարարվում է հուդիների ձևավորման մրցույթ
16.05.2022
Դիտումների քանակ՝ 513
Հայտարարվում է ՀՊՏՀ բրենդային հուդիների ձևավորման գաղափարների մրցույթ, որին ներկայացված աշխատանքները պետք է պարտադիր կերպով ներկայացնեն համալսարանի վերաբերյալ ձեր պատկերացումները և, իհարկե, լինեն հետաքրքիր ու գրավիչ:
Լավագույն գաղափարի հեղինակին սպասվում է մրցանակ՝ հուդի՝ իր իսկ առաջարկած ձևավորմամբ: Հաղթողն ընտրվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
Մասնակցելու համար՝ անցեք հղմամբ։
Վերջնաժամկետը՝ մայիսի 28:
Մրցույթի ընթացքին կարող եք հետևել այստեղ։
Սիրով սպասում ենք: