ՀՊՏՀ-ն հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ասպիրանտուրայի ընդունելություն
16.05.2022
Դիտումների քանակ՝ 2422
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, ինչպես նաև վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն։
Վճարովի հիմունքներով առկա ուսուցման ասպիրանտուրայի տարեկան վճարը կազմում է 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը։
Մասնագիտություններին և մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ ասպիրանտուրայից ստացված հայտարարությունում։