Տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ վարպետության դաս ՀՊՏՀ-ում

16.10.2024
Դիտումների քանակ՝ 99

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 214 լսարանում հոկտեմբերի 17-ին, ժամը 19։50-ին տեղի կունենա վարպետության դաս՝ «Տեխնոլոգիաների հնարավորությունները և ռիսկերը ժամանակակից աշխարհում» թեմայով։ Բանախոսը  ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանն է։

Վարպետության դասի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝

  • Տեխնոլոգիական առաջընթացը և կիբեռանվտանգության հավասարակշռությունը,
  • Ապագա տեխնոլոգիական միտումները և հնարավոր մարտահրավերները,
  • Տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերի և հնարավորությունների կառավարում,
  • Կիբեռանվտանգության ռիսկերը թվային դարաշրջանում և դրանց ազդեցությունը տնտեսության, մասնավորապես ֆինանսական հատվածի վրա,
  • Արհեստական բանականության կիրառման էթիկական հարցերը։