ՈՒԳԸ 43-րդ նստաշրջանին ընդառաջ

17.10.2024
Դիտումների քանակ՝ 435

Սիրելի´ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈւԳԸ 43-րդ՝ «Տնտեսության և հասարակության զարգացում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով նստաշրջանին մասնակցելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ․ մարտի 20-ը։

Համահամալսարանական փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները կստանան դրամական պարգևներ՝

  • 1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Երիտասարդ գիտնական» պարբերականում, հետազոտական հմտություններով աչքի ընկած ուսանողները հնարավորություն կստանան համագործակցելու համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ, այդ թվում՝ հրապարակելու հոդվածներ «Ամբերդ» տեղեկագրում և մասնակցելու հետազոտական թեմաների մրցույթներին:

Հոդվածները տպագիր և էլեկտրոնային տարբերակներով անհրաժեշտ է ներկայացնել ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատուներին՝

  • Գայանե Ավագյան, տ.գ.թ., դոցենտ (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ),
  • Նարինե Միրզոյան, տ.գ.թ., դոցենտ (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ),
  • Մարիաննա Աբրահամյան, դասախոս (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ),
  • Լուսինե Ղազարյան, տ.գ.թ., դասախոս (ֆինանսական ֆակուլտետ),
  • Անուշ Թումանյան, տ.գ.թ., դոցենտ (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ),
  • Գագիկ Բադադյան, ասիստենտ (կառավարման ֆակուլտետ):

Հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ՈւԳԸ ուսանողական կազմի անդամներին՝

  • Գոհար Հարությունովա (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ)
  • Հեղինե Սարգսյան (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ)
  • Տիգրան Պետրոսյան (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ)
  • Մանե Եղոյան (ֆինանսական ֆակուլտետ)
  • Քերոբ Մարգարեան (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ)
  • Գայանե Առաքելյան (կառավարման ֆակուլտետ)

Հոդվածներին ներկայացվող բովանդակային պահանջները

Հոդվածը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից.

  • համառոտագիր (մինչև 100 բառ),
  • հիմնաբառեր (4-6 բառ),
  • ներածություն,
  • գրականության ակնարկ,
  • հետազոտության մեթոդաբանություն,
  • վերլուծություն, հետազոտության արդյունքներ և քննարկում,
  • եզրակացություն,
  • օգտագործված գրականության ցանկ,
  • հավելվածներ (եթե առկա են)։

Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջները.

  • հոդվածը ներկայացվում է հայերեն,
  • հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
  • հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով),
  • հոդվածի վերջում նշվում են հեղինակի տվյալները (ֆակուլտետը, ամբիոնը, կուրսը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  • տեքստի լուսանցքները՝ վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
  • հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
  • անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  • ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  • հիմնական տառաչափը՝ 12,
  • միջտողային հեռավորությունը՝ 1.5,
  • հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, միջտողային հեռավորությունը՝ 1.0, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
  • hոդվածի ծավալը՝ մինչև 2500 բառ (7-10 էջ)։

ՈւԳԸ կազմակերպիչների հետ կարող եք կապ հաստատել studentssientificsociety@gmail.com էլեկտրոնային հասցեով։