Ֆորումի հրավեր՝ Հայ-ռուսական համալսարանից

17.09.2019
Դիտումների քանակ՝ 1352

Հոկտեմբերի 8-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա «Armenian Elsevier Day» ֆորումը՝ «Գիտության և տեխնիկայի համատեղ հնարավորությունները՝ Հայաստանի տնտեսական աճը ապահովելու համար» թեմայով:

Ֆորումի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 7-ը լրացնել հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով:

Հարցերի դեպում կարող եք զանգահարել +7 999 8 0000 88 հեռախոսահամարին կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ s.revyakin@elsevier.com:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժինը: