Հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՇՊՀ 85-ամյակին. մասնակցության հայտերն ընդունվում են

16.09.2019
Դիտումների քանակ՝ 2020

Միքայել Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) հրավիրում է մասնակցելու բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովին, որը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 8-9-ը, ՇՊՀ-ում:

Գիտաժողովի հիմնական ուղղություներն են ՝

  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկա:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը՝ էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով, ինչպես նաև shsu.science@gmail.com կամ sci@shsu.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները:

Հոդվածի պատրաստման չափորոշիչների և լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնից: