Հաշվապահի աշխատանք

11.12.2019
Դիտումների քանակ՝ 2381

Դեկորա-Գրուպ ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվապահ: Ընկերությունը ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi, Kitchenshop խանութների ցանցը։

Աշխատանքային պարտականություններն են

  • հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
  • բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում,
  • հարկային, վիճակագրական, ֆինանսական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին
  • այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն (բազային)
  • բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղվածությամբ)
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • հաշվապահական կուրսերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
  • հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • բարձր հուզական ինտելեկտ /EQ/,
  • ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • սովորելու ցանկություն,
  • վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • բարեվարքություն (integrity) և ազնվություն,
  • թիմում աշխատելու ունակություն և ցանկություն,
  • աշխատանքային փորձը պարտադիր չէ:

Դիմելու ընթացակարգ

Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV) hr@decoragroup.am էլ․ հասցեին.

  • CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
  • միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
  • թեմա դաշտում նշեք հաստիքը, որի համար դիմում եք
  • CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: