Ի գիտություն ՀՊՏՀ 2023 թ․շրջանավարտների

26.06.2023
Դիտումների քանակ՝ 2613

ՀՊՏՀ առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի սիրելի՛ շրջանավարտներ, դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունից առաջ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ դուք պետք է.

1. դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու և ավարտական հագուստ ձեռք բերելու համար լրացնեք հետևյալ հարցաթերթը,

2. անձնագրով այցելեք ՀՊՏՀ ուսումնական բաժին (կառավարման ֆակուլտետ, 3-րդ հարկ) և ստորագրեք գրանցամատյանում:

Առկա բակալավրիատի շրջանավարտները ՀՊՏՀ ուսումնական բաժին պետք է մոտենան հետևյալ ժամանակացույցով․

27․06․2023, ժամը 12։00-15։00՝ ֆինանսական ֆակուլտետ,

28.06.2023, ժամը 12։00-15։00՝ կառավարման ֆակուլտետ,

29.06.2023, ժամը 10։00-12։00՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, ժամը 14։00-16։00-ն՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ,

30․06.2023, ժամը 12։00-15։00՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ,

առկա մագիստրատուրայի շրջանավարտները՝

03.07.2023, ժամը 12։00-15։00։