Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

27.02.2019
Դիտումների քանակ՝ 3641

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2019-2020 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ էխրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2019 թ. սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում (առկա համակարգում) սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ): Մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում՝ այստեղ: