Կրթաթոշակի մրցույթ Հայ կրթական հիմնարկությունից

11.03.2024
Դիտումների քանակ՝ 1204

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2024-2025 թթ. նոր ուսումնական տարվա համար։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2024 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողները, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողները և մագիստրանտները: Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր:

Պատերազմի մասնակից ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74։

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 ՀՀ դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն առցանց։ Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:

Հիմնադրամի կողմից հովանավորվող համալսարանների և բաժինների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ։