Հանդիպում՝ նվիրված երիտասարդ մասնագետներին բյուջետային գիտելիքների փոխանցմանը
07.03.2024
Դիտումների քանակ՝ 289
Մարտի 12-ին, ժամը 12։30-ին Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում տեղի կունենա «Երիտասարդ մասնագետներին բյուջետային գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագիր» թեմայով հանդիպում՝ ՀՊՏՀ ուսանողների համար։
Բանախոսներն են Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը։