Հետազոտական թեմայի առցանց քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

14.11.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 589

Նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Էլեկտրաէներգիայի սակագների տարբերակման և սպասարկման վճարների սահմանման ուսումնասիրություն» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872):

Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից