«Ամբերդ» կենտրոնը նախաձեռնում է բուհի ռազմավարական ծրագրի քննարկում ուսանողների հետ

22.06.2018
Դիտումների քանակ՝ 1358

«Ամբերդ» հետազոտական կենտրոնից հայտնում են, որ սույն թվականի հունիսի 25-29-ը պատրաստ են ուսանողների հետ քննարկել ՀՊՏՀ 2018-23 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: «Հուսով ենք այս առաջարկը լայն արձագանք կգտնի կրթության որակի խնդիրներով շահագրգիռ ուսանողների շրջանում»,- նշվում է կենտրոնի հայտարարությունում:

Քննարկումների կազմակերպման համար կարող եք դիմել հետևյալ հասցեով՝ armengrigoryan.amberd@gmail.com: