ՀՊՏՀ ուսանողի գրքի շնորհանդես

28.06.2018
Դիտումների քանակ՝ 1570

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի աուդիտի 4-րդ կուրսի ուսանող Անի Կարապետյանը սիրով բոլոր ցանկացողներին հրավիրում է իր «Հրաժեշտ» գրքի շնորհանդեսին: Այն կկայանա հունիսի 29-ին ժամը 14:00-ին Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղում (Կիևյան 3):

«Երբեմն հրաժեշտ ենք տալիս մեր ցանկությամբ, երբեմն ակամայից, երբեմն էլ անգիտակցաբար, բայց բոլոր հրաժեշտներից հետո էլ չենք դադարում ապրել ու առաջ գնալ…

Մենք չենք էլ նկատում, բայց հրաժեշտը մեր ուղեկիցն է…»,- գրում է հեղինակը:

Միջոցառման մասին՝ այստեղ: