Հրավեր «Ամբերդ» հետազոտական կենտրոնից

26.02.2019 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1832

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Լոռու և Տավուշի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մոդել» թեմայով հետազոտության շրջանակներում մարզի գործարարների և համայնքի ղեկավարների հետ անցկացված հարցումների արդյունքում վերհանված խնդիրների ներկայացման և քննարկման նպատակով ս․թ․ մարտի 1-ին, ժամը 12։00-ին, ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (մուտքը բակի դարպասների կողմից) անցկացվելու է աշխատաժողով։ Հանդիպմանը հրավիրված են Լոռու մարզի համայնքի ղեկավարները, կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ: Մուտքը ազատ է և հրավիրվում են բոլոր ցանկացողները: