Միջազգային մրցույթների հայտարարություններ ԿԳՆ-ից

26.02.2019
Դիտումների քանակ՝ 975

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է միջազգային մի շարք մրցույթների, կրթաթոշակային ծրագրերի մասին: ԿԳՆ պաշտոնական կայքի հայտարարությունները ներկայացնում ենք ստորև:

Մագիստրոսական կրթաթոշակ ՉԺՀ Ցինխուա համալսարանում

ՉԺՀ կրթության նախարարությունը  տեղեկացնում է  Ցինխուա համալսարանի  հանրային առողջապահության ոլորտում միջազգային մագիստրոսի համար մեկ տարվա կրթաթոշակ տրամադրելու ծրագրի մասին: Կրթաթոշակը ծածկում է միջազգային ճանապարհային ծախսերը և Ցինխուա համալսարանի ուսանողական հանրակացարանում սենյակի վարձավճարը: Ծրագրի համար դիմումի վերջնաժամակետը 2019թ․ մարտի 19-ն է: Մանրամասները՝ այստեղ:

Ուսման հրավեր (Հինդիի կենտրոնական համալսարան)

Հնդկաստանի Կառավարության կողմից սահմանվել է կրթաթոշակ Հինդիի կենտրոնական համալսարանում (Ագրա) Հինդի մշակույթ ուսումնասիրելու ցանկություն ունեցողների համար։ Դիմել կարող են 21-ից 35 տարեկան այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն 12-ամյա կրթություն կամ քոլեջի ավարտական վկայական։ Մանրամասները՝ այստեղ:

“Technical and Vocational Education and Training (TVET): The Singapore Experience’’ խորագրով դասընթաց

2019թ. մայիսի 13-17-ը Սինգապուրում կազմակերպվում է “Technical and Vocational Education and Training (TVET): The Singapore Experience’’ խորագրով դասընթաց, որի հետ կապված բոլոր ծախսերը` բացառությամբ միջազգային տրանսպորտի, հոգում է հրավիրող կողմը: Մանրամասները՝ այստեղ: