«Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման
11.10.2021
Դիտումների քանակ՝ 891
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ թռչնամսի շուկայի հետազոտություն» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը։
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, ասպիրանտները և հայցորդները:
Քննարկումն առցանց է (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից