Հայտնի են ՀՊՏՀ հեռակա ուսուցման բակալավրիատի հոկտեմբերի 9-ի ընդունելության քննության արդյունքները

09.10.2021
Դիտումների քանակ՝ 1228

Սիրելի դիմորդներ, ՀՊՏՀ հեռակա ուսուցման բակալավրիատի սույն թվականի հոկտեմբերի 9-ի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ընդունելության քննության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն) ընդունելության քննության արդյունքներին՝ այստեղ:

Քննության արդյունքների բողոքարկման համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 12։00-ն դիմում-բողոք ներկայացնել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով (ք. Երևան, Նալբանդյան 128)։

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը: