«Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման

09.07.2024
Դիտումների քանակ՝ 148

Հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Աշխատուժի պահանջարկի բացահայտման և կանխատեսման մոդելներն ու մեխանիզմները՝ ըստ կրթական մակարդակների և վարչատարածքային բաժանման» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումն՝ այստեղ։