Մագիստրոսական կրթաթոշակի մրցույթ

08.07.2024
Դիտումների քանակ՝ 192

ՀՊՏՀ մագիստրոսական կրթական ծրագրերում սովորողներն աննախադեպ հնարավորություն են ստանում դիմելու կրթաթոշակի, որն ամբողջությամբ կփոխհատուցի նրանց ուսման վարձավճարը։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է «Հայաստանի սկսնակ լիդերները» բուհերի շրջանավարտների համար ծրագիրը, որի նպատակն է զարկ տալ նրանց կարիերայի վաղ մեկնարկին և նպաստել կարողությունների ամբողջական բացահայտմանը՝ դառնալու ապագա լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար։

Ծրագիրը 2024-2025 ուսումնական տարում մագիստրատուրայում ուսանելու համար կրթաթոշակ է տրամադրում հայաստանյան խոշոր բուհերի տասը ուսանողների, այդ թվում՝ ՀՊՏՀ ուսանողներին։

Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը:

Կրթաթոշակի մանրամասները։

Հարգելի΄ մագիստրանտներ, համալսարան ընդունված լինելու փաստը հավաստող տեղեկանքի համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով։