«Ամբերդ»-ը հրավիրում է հետազոտական թեմայի հանրային քննարկման
23.11.2021
Դիտումների քանակ՝ 731
Նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:
Քննարկումն առցանց է (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից