«Ամբերդ»-ի հանրային քննարկման օրը փոխվել է
24.11.2021
Դիտումների քանակ՝ 712
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին կայանալիք «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի հանրային քննարկումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 25-ին, ժամը 14։00-ին։
Հիշեցնենք, որ առցանց քննարկմանը կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:
Քննարկման հղումը (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):