«Ամբերդ»-ը հրավիրում հետազոտական թեմայի քննարկման
16.11.2021
Դիտումների քանակ՝ 757
Նոյեմբերի 19-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ ժողովրդագրական հիմնախնդիրները պատերազմի և համավարակի հետևանքների գնահատման համատեքստում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը: Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, ասպիրանտները և հայցորդները:
Քննարկումն առցանց է (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից