Անգլերենի քննություն՝ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ՀՊՏՀ ուսանողների համար

15.11.2021
Դիտումների քանակ՝ 1173

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է անգլերենի քննություն այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS, TOEFL կամ Cambridge Assessment English)։
Հիշեցնենք, որ քննությանը չեն կարող մասնակցել ավարտական կուրսերում սովորողները (առկա բակալավրիատ 4-րդ, առկա մագիստրատուրա 2-րդ, հեռակա բակալավրիատ 4-րդ, հեռակա մագիստրատուրա 5-րդ):
Քննությունն անցկացվելու է նոյեմբերի 25-ին և 26-ին, ժամը 14։30-ին։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել, վերջնաժամկետը նոյեմբերի 23-ն է։
Մասնակիցներն անպայման պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և կրեն դիմակ։
Քննությանը կարող են մասնակցել միայն գրանցված ուսանողները (խնդրում ենք ձեր տվյալները լրացրեք ուշադիր և ճշգրիտ)։
Ուսանողները գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո իրենց էլեկտրոնային հասցեին կստանան հաստատման նամակ քննության օրվա, վայրի մասին տեղեկատվությամբ (քննության օրերը փոփոխման ենթակա չեն) ։
Քննությանը կարող են մասնակցել միայն այն ուսանողները, որոնք իրենց մասնակցությունը կհաստատեն հետադարձ նամակով։
Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.comint.mobility@asue.am էլփոստի միջոցով։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից