«Ամբերդ»-ը հրավիրում է հերթական ներբուհական քննարկման
17.08.2021
Դիտումների քանակ՝ 877
Օգոստոսի 18-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համալիր զարգացման տեսլականը» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը։
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, ասպիրանտները և հայցորդները: Քննարկումն առցանց է։ (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից