ՀՊՏՀ-ն հրավիրում է աշխատանքի
ՀՊՏՀ-ն հայտարարում է ֆոնդահայթայթման բաժնում թափուր աշխատանքի մասին։ Ստորև ներկայացնում ենք ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հայտարարությունը։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Ֆոնդահայթայթման բաժին
ՊԱՇՏՈՆԸ`
Առաջատար մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`
- նախապատրաստել և բաժնի պետին ներկայացնել տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր,
- տիրապետել իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերին,
- բացահայտել և ուսումնասիրել նոր ֆինանսական աղբյուրներ, ֆինանսավորման նոր ուղղություններ, ֆոնդհայթհայթման նոր հնարավորություններ,
- հաստատել և զարգացնել գործնական կապեր միջազգային և տեղի համալսարանների ներկայացուցիչների հետ,
- հաստատել և զարգացնել գործնական կապեր ֆինանսավորում տրամադրող միջազգային և տեղական կազմակերպությունների հետ,
- նախաձեռնել դրամաշնորհային մրցույթների առաջարկների մշակում համալսարանի ակադեմիական և վարչական անձնակազմի հետ համատեղ,
- կազմել և մշտապես թարմացնել պոտենցիալ դոնորների, գործընկեր կազմակերպությունների տվյալների բազան,
- լրացնել դրամաշնորհների հայտեր,
- իրականացնել դրամաշնորհային մրցույթների մոնիտորինգ,
- իրականացնել բաժնի պետի հանձնարարությամբ այլ գործառույթներ:
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- բարձրագույն կրթություն ցանկալի է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, հանրային կապերի կամ սոցիոլոգիայի ոլորտներում,
- առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ֆոնդհայթայթման, բիզնես պլանի մշակման, նախագծերի կառավարման բնագավառներում)
- միջազգային կազմակերպությունների (ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ, ԵՄ և այլն) հետ աշխատանքի փորձ,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն
- համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel) գերազանց իմացություն
- տրամաբանելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն,
- հետազոտական, վերլուծական և պլանավորման հմտություններ։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝ 18 օգոստոսի 2021թ. |
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 08 սեպտեմբերի 2021թ. |
CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլ-փոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ: