«Ամբերդ»-ը հրավիրում է հերթական ներբուհական քննարկման
23.09.2021
Դիտումների քանակ՝ 873
Սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մարտահրավերներն ու հնարավորությունները» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը։ Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, ասպիրանտները և հայցորդները: Քննարկումն առցանց է։
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից