Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում

24.09.2021
Դիտումների քանակ՝ 1027

Հարգելի՜ ուսանողներ և ոչ միայն․․․

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, սույն թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-16:00-ն կազմակերպում է այս տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Աշխատանքի տոնավաճառը։

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ՀՊՏՀ բակում ավելի քան 50 գործատու՝ գերատեսչություններ, ՀՀ առաջատար բանկեր և ընկերություններ, ներկայացնելու են իրենց կազմակերպություններն ու թափուր աշխատատեղերը։

Միջոցառման շրջանակում թեմատիկ պանելային քննարկումներ են նախատեսված աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային իրավունքների և պարտականությունների, կամավորության թեմաներով, ինչպես նաև վարպետության դասեր ինքնակենսագրական գրելու և հարցազրույցի նախապատրաստվելու հմտությունների վերաբերյալ։ Դասընթացների ու պանելային քննարկումների մեկնարկը 13։00-ից՝ ՀՊՏՀ նիստերի սրահում։

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգտվել Աշխատանքի տոնավաճառի հնարավորություններից, առաջարկում ենք գրանցվել հետևյալ հղումով: