«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է հետազոտությունների մրցույթ
Արտաքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքներով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է առաջնահերթություն սահմանված թեմայով գիտական հետազոտությունների մրցույթ՝ համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով։
Մրցույթի թեմաներն են՝ «ՀՀ արդյունաբերության մրցունակության բարձրացման հնարավորությունները», «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մարտահրավերներն ու հնարավորությունները», «ՀՀ ժողովրդագրական հիմնախնդիրները պատերազմի և համավարակի հետևանքների գնահատման համատեքստում», «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում», «ՀՀ սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումների մշակումը»:
Հայտանմուշը և գնահատման չափանիշները՝ կից հավելվածներում, իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։