«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է հետազոտությունների մրցույթ

28.04.2021
Դիտումների քանակ՝ 1162

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տական կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետության ու հանրության շահերին ի նպաստ բերելու, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազո­տությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխա­տանք­ներում համալսա­րանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և մագիստ­րոսների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով՝ արտաքին շահառուների հետ խորհրդակ­ցությունների արդյունքում հայտա­րարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ հետևյալ թեմաներով՝ «Ինժեներական էկոհամակարգեր և արդյունաբերության մեջ նորարարությունների խթանում. միջազգային փորձ, օրենսդրական դաշտ, զարգացման միտումներ», «Գյուղատնտեսության մրցունակության բարելավման հիմնախնդիրները ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերում», «ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համալիր զարգացման տեսլականը» և «ՀՀ թռչնամսի շուկայի հետազոտություն»:

Հայտանմուշը և գնահատման չափանիշները՝ կից հավելվածներում, իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։