Աշխատանքի հնարավորություն շվեդական առաջատար ընկերությունում

28.04.2021
Դիտումների քանակ՝ 661

Բացառապես ՀՊՏՀ ուսանողների համար

EVOLUTION ARMENIA ընկերության ղեկավար կազմը հանդիպում կունենա ՀՊՏՀ ուսանողների հետ՝ ներկայացնելու համար իրենց թիմը համալրելու հնարավորությունները:

EVOLUTION-ը նորարարական ծրագրային լուծումներ տրամադրող, շվեդական առաջատար B2B ընկերություն է, որն այս պահին ակտիվ համալրումների փուլում է: Այս պահին EVOLUTION ARMENIA ընկերության թիմը ՀՊՏՀ ուսանողներին առաջարկում է հետևյալ թափուր հաստիքները՝

առկա թափուր աշխատատեղեր,
✅ հավաքագրման մասնագետ,
✅ ՏՏ մասնագետ,
աշխատավարձի հաշվարկման մասնագետ,
✅ խաղավար,
✅ կադրային գործավարության մասնագետ,
✅ տեխնիկական գործառնությունների ղեկավար,
✅ տեխնիկական աջակցման մասնագետ:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 12:20-ին, ՀՊՏՀ նիստերի սրահում։