«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է մրցույթ՝ 7 հետազոտական թեմաներով
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով՝ արտաքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ՝ ստորև նշված 7 թեմաներով՝
- Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները, դրանք բնութագրող ցուցանիշների ընտրությունը և այդ ցուցանիշների համար առավելագույն կամ նվազագույն շեմերի սահմանման հնարավորությունները:
- Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում:
- Միջհամայնքային համագործակցության առանձնահատկությունները ՀՀ Վայոց ձորի մարզի տնտեսական զարգացման համատեքստում:
- Էլեկտրոնային առևտուր. հնարավոր ռիսկեր, կորուստներ և զարգացման հնարավորություններ:
- ՀՀ տարածքային կառավարման համակարգի հեռանկարները տեխնոլոգիական գործիքակազմի ներդրմամբ:
- Աղբահանության ոլորտում աղբի հավաքման, փոխադրման, պահման, հեռացման և/կամ օգտահանման ու վերամշակման գործընթացների ֆինանսատնտեսական վերլուծություն և ծախսարդյունավետության գնահատում:
- ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների ուսումնասիրություն:
Թեմաների տեխնիկական առաջադրանքը, ներկայացվող պահանջները և բոլոր մանրամասները ներկայացված են վերը նշված թեմաների վերնագրերի ներքո՝ ակտիվ հղումներով: