Կանցկացվի անգլերենի քննություն

25.04.2018
Դիտումների քանակ՝ 2615

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս/թ մայիսի 10-ին, ժամը 14:30-ին միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկ, մուտքը՝դարպասի կողմից), կանցկացվի անգլերենի քննություն այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Էրազմուս+» ուսանողների կրեդիտային շարժունության ծրագրերին: Քննությանը կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր 2018-2019 ուսումնական տարում սովորելիս կլինեն ՀՊՏՀ բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում (հեռակա ուսուցման ուսանողների համար՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում): Ստուգվելու է ուսանողների լսելու, կարդալու և գրելու կարողությունը:
Ուշադրություն. ուսումնական տարվա ընթացքում ուսանողները կարող են հանձնել անգլերենի քննություն միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում արդեն հանձնել են անգլերենի քննություն, այլևս չեն կարող մասնակցել այս քննությանը: Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով այս հղումով: Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով: