Միջբուհական գիտաժողովի հրավեր

16.04.2018
Դիտումների քանակ՝ 1375

2018 թվականի մայիսի 22-23-ը Երևանի Հյուսիսային համալսարանը կազմակերպում է միջբուհական գիտաժողով «Պետականության վերականգնումը` հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացում» խորագրով, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության կրթության 100-ամյակին:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը: Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (010)57-84-88, (010) 55-97-76 հեռախոսահամարներով կամ գրել hyusisayin@gmail.com էլեկտրոնային փոստին:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից: