ՀՊՏՀ 45-ամյակի առթիվ հայտարարվում է էսսեների մրցույթ
25.02.2020
Դիտումների քանակ՝ 1811
ՀՊՏՀ 45-ամյակի առթիվ հայտարարվում է ուսանողական էսսեների մրցույթ` «Իմ ՀՊՏՀ» խորագրով։ Էսսեները կընդունվեն մինչև ս.թ. մարտի 25-ը ներառյալ: Երեք լավագույն էսսեների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ։
Սիրելի՛ ուսանող, եթե հարազատ բուհը քո հոգում արթնացնում է անմոռանալի ապրումներ ու դրական հույզեր, որոնք կարող ես վերածել բառերի, ապա հրավիրում ենք մասնակցելու էսսեների մրցույթի, ասել է թե՝ եթե զգացողություններիդ կկարողանաս բառերի շապիկ հագցնել, ապա այս մրցույթը հենց քեզ համար է։
Էսսեի մրցույթի պայմաններն են՝
- մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները (և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման համակարգերում սովորող),
- էսսեի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը՝ բացատներն ու կետադրական նշանները ներառյալ (տողամիջյան հեռավորությունը՝ 1, տառատեսակը՝ sylfaen, տառաչափը՝ 12),
- նշված ծավալը գերազանցող էսսեները չեն դիտարկվի,
- յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն,
- էսսեի վերջում անհրաժեշտ է նշել հետադարձ կապի տվյալները` ուսանողի անուն, ազգանուն, ֆակուլտետ, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե,
- էսսեները կարող եք ուղարկել asuecontest@gmail.com էլեկտրոնային հասցեին` subject դաշտում նշելով՝ «Իմ ՀՊՏՀ»,
- մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր էսսեները կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում և բլոգում,
- էսսենները կընթերցի և կգնահատի մրցատյանը` հաշվի առնելով նաև ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ընթերցողների հավանումները (like–երը),
- հաղթած երեք էսսեները կտպագրվեն «Տնտեսագետ» ամսագրում: