Skill Up ուսանողական նախագծի արդյունքներն ամփոփվել են
Սիրելի' ուսանողներ, ամփոփվել են Skill Up ուսանողական նախագծի համաբուհական քվեարկության արդյունքները: Ըստ արդյունքների՝ առավելագույն միավորները հավաքել է Business Tools (SPSS & Advanced Excel) դասընթացը, որը կմեկնարկի մարտի 5-ին, իսկ մեկ շաբաթ անց կկազմակերպվի Digital Marketing and SMM դասընթացը: Քվեարկությանը մասնակցող մյուս դասընթացները ևս կազմակերպվելու են՝ ըստ քվեարկության արդյունքների հաջորդականության։ Business Tools (SPSS & Advanced Excel) դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ մարտի 1-ը skill-up@asue.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով, թե ինչու հենց Դուք պետք է մասնակցեք դասընթացին:
Մոտիվացիոն նամակներն անհրաժեշտ է ուղարկել ՝ պարտադիր նշելով բակալավր եք, թե մագիստրանտ, ինչպես նաև նշել Ձեր ֆակուլտետը, կուրսը և հեռախոսահամարը:
Դե ինչ, տեսնենք, թե ովքեր կլինեն ամենահամոզիչները:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: