«Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ հանդիպման հրավեր

29.05.2018
Դիտումների քանակ՝ 905

ՀԱՀ հաղորդակցության բաժնից ՀՊՏՀ ուսանողներին և դասախոսական կազմին տեղեկացնում և հրավիրում են «Զրույց «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ» խորագրով հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 6-ին, ժամը՝ 18:00- 20:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հանդիպումը կազմակերպվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ:

Զրույցի ընթացքում «Ավրորա» մրցանակի հավակնորդները կխոսեն իրենց գործունեության և դրանց դրդապատճառների մասին, ինչպես նաև կքննարկեն, թե ինչպիսի օգնություն է իրենց անհրաժեշտ համապատասխան համայնքներում շոշափելի փոփոխությունների հասնելու համար:

Զրույցը կլինի անգլերեն լեզվով՝ հայերեն համընթաց թարգմանությամբ:

Այլ մանրամասներ տե՛ս կից:

Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժինը: