ՀՊՏՀ-ում կկայանա բաց դասախոսություն «Բիթքոյնի գործունեության մեխանիզմները» թեմայով

22.01.2020
Դիտումների քանակ՝ 1738

Հարգելի ՈւԳԸ-ականներ, վաղը՝ հունվարի 23-ին, ժամը 12.00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ, մուտքը դարպասների կողմից) կհյուրընկալվի ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, հայտնի գործարար Հովհաննես Տեբելիկյանը: Նա հանդես կգա «Բիթքոյնի գործունեության մեխանիզմները» թեմայով բաց դասախոսությամբ:

Նշենք, որ բանախոսը ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում առաջինն է գործարկել բիթքոյնի վաճառքի սարքը։ Քննարկման ընթացքում հետաքրքիր հարցադրումներով հանդես եկած առավել ակտիվ ուսանողները կստանան մրցանակներ։ Հանդիպմանը հրավիրվում են թեմայով հետաքրքրված բոլոր ՀՊՏՀ-ականները: